Oragir.News-ի տեղեկություններով, Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու գործով ձերբակալվել են Գյումրիի քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը և Բալասանյանի փեսան (քրոջ ամուսինը) Ռուբեն Սանոյանը՝ Գյումրիի նախկին փոխքաղաքապետը։
Ոստիկանության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուբեն Սանոյանը ձերբակալությունից ժամեր անց ազատ է արձակվել, իսկ թե ինչ պայմանով կամ ինչի դիմաց, դեռևս հայտնի չէ։
Նշենք, որ Ռուբեն Սանոյանը Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանի հայրն է։
Հիշեցնենք, որ նախորդ գիշերը օդանավակայանում ձերբակալվել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ գործարար Խաչատուր Բալասանյանը։
Նրան ձերբակալել են Բալասանյանների ընտանիքին պատկանող «Սև Բերդ» ամրոցի շրջակա հողամասը սեփականաշնորհելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Նշենք, որ «Սև Բերդ» ամրոցի հետ կապված քրգործը տևական ժամանակ քննվում էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։