Սյունիքի մարզում իրանական բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Սյունիքի մարզում իրանական բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 19:56 11-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Նորավան-Տաթև ավտոճանապարհին իրանական համարանիշներով բեռնատարը, որին կցված է եղել ավտոբաք, և բիտում տեղափոխելիս է եղել, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտւց և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդը, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, ուսի հատվածում ստացել է վնասվածք և տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ավտոմեքենան դարձի բերելու համար անհրաժեշտ է, որպեսզի դեպքի վայր բերվի հատուկ տեխնիկա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: