Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության համաժողովին
copy image url

Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության համաժողովին

Ներքին 6 ամիս առաջ - 19:26 08-10-2024
Հոկտեմբերի 8-ին Բեռլինում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության համաժողովի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ճգնաժամային կառավարման և միջնորդության վրա» խորագրի ներքո կլոր-սեղան քննարկման, որը կազմակերպվել էր Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարարության կողմից:

Անդրանդառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Խաղաղության պայամանգիրն արդեն իսկ համաձայնեցված տեքստով ամենասեղմ ժամկետում ստորագրելու ՀՀ պատրաստակամությունը:

Այս համատեքստում Վահան Կոստանյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված երկու երկրների միջև փոխադարձ վստահության ձևավորմանը, որի մասին է վկայում նաև Հայաստանի կողմից COP29-ի հյուրընկալման հայտի հետքաշումը:

Ընդգծելով մարդու իրավունքների առաջնային լինելու հանգամանքը՝ նախարարի տեղակալը կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը կլիմայի և անվտանգության երկխոսությանը:

Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանային այլ հարցերի՝ շեշտելով հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում դրական օրակարգի կարևորությունը: