Տիգրան Ավինյանը Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է ոսկե մեդալով
copy image url

Տիգրան Ավինյանը Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է ոսկե մեդալով

Ներքին 6 ամիս առաջ - 11:53 08-10-2024
Այս օրերին Երևանում է օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենաճանաչված համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն:

«Համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար՝ աշխարհահռչակ օպերային երգչին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` կից հրապարակելով լուսանկար: