Ինչո՞ւ են լարվել Մակրոն-Փաշինյան երկկողմ հարաբերությունները․ քաղաքագետի պարզաբանումը
copy image url

Ինչո՞ւ են լարվել Մակրոն-Փաշինյան երկկողմ հարաբերությունները․ քաղաքագետի պարզաբանումը

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:38 03-10-2024
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձի օրը, այցելելու էր Երևան։ Մակրոնի այցը ոչ միայն տեղի չունեցավ, այլև Ֆրանսիայի նախագահն անգամ շնորհավորական ուղերձ չհղեց Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Նիկոլ Փաշինյանը ինքն է աշխատանքային այցով ժամանել Ֆրանսիայի Հանրապետություն:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ, ում կարծիքով` երկկողմ հարաբերություններում ինչ-որ բան կարծես այն չէ։

«Փաշինյանն այնտեղ մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին։ Առիթը Մակրոնի ու վարչապետի հետ հանդիպումը չէր, այլ գագաթնաժողովը։ Թե ինչո՞ւ Մակրոնը Հայաստան չեկավ, ես կարծում եմ, որ մի շարք գործոնների հետ է դա կապված։ Ինչքան էլ հայամետ կեցվածք ունենա Ֆրանսիան, ամեն դեպքում անհասկանալի խնդիրներ կան։ Նա նույնիսկ Անկախության օրվա առթիվ շնորհավորանք չէր հղել։ Այն, որ լարվածության առիթներ կան երկկողմ հարաբերություններում, միանշանակ»,-ասաց Սուրենյանցը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին: