Պայթյուն՝ հրդեհի բռնկումով՝ Վանաձոր քաղաքում․ shamshyan.com
copy image url

Պայթյուն՝ հրդեհի բռնկումով՝ Վանաձոր քաղաքում․ shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 19:36 03-10-2024
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, պայթյուն և հրդեհի բռնկում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 43/1 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Տարոն Ֆարմանյանին պատկանող թիվ 13 բնակարանի ննջասենյակում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Լոռու ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Լոռու էլեկտրոցանցի պատասխանատուները։

Մասամբ այրվել է ննջասենյակի և հյուրասենյակի գույքը և պատուհանը։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում են դեպքի հանգամանքները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված