Ծխախոտային արտադրանքը կդառնա հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա արտադրանք
copy image url

Ծխախոտային արտադրանքը կդառնա հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա արտադրանք

Ներքին 6 ամիս առաջ - 13:46 03-10-2024
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում որոշում կայացրեց, որի նպատակը ծխախոտային արտադրանքը հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա դարձնելն է:

Հիմնավորման մեջ նշվում է, որ խնդիրն այն է, որ նույնանման արտադրատեսակներ հանդիսացող և մարդու առողջության համար վնասակար (ծխախոտ, վերականգնված ծխախոտ, նիկոտին կամ ծխախոտի կամ նիկոտինի փոխարինիչներ պարունակող արտադրանք՝ նախատեսված առանց այրման ներշնչելու համար) ապրանքները ներառված չեն դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում, ինչն անհավասար պայմաններ է ստեղծում նշված արտադրատեսակների շուկայում։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ-ում արտադրվող և ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող, դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորումը 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից՝ հուլիսի 1-ից իրականացվում է հիմնական մոդելի համաձայն։

Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ չդրոշմավորված ծխախոտային արտադրանքի իրացումը թույլատրվում է մինչև 2025-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը։