Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ է ասում Ադրբեջանի նախագահը․ ՔՊ քարտուղար
copy image url

Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ է ասում Ադրբեջանի նախագահը․ ՔՊ քարտուղար

Ներքին 6 ամիս առաջ - 12:55 03-10-2024
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փորձեցին սրբագրել նախօրեին Նիկոլ Փաշինյանի ԱԺ-ում արած հայտարարությունները, թե 44-օրյա պատերազմի, այսպես կոչված՝ պայմանավորված սցենարի վերաբերյալ ինքն ունի այնքան տեղեկատվություն, որի կեսն անգամ իրավապահ մարմինները չունեն։

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ վարչապետի հայտարությունները ոչ միայն քրեաիրավական, այլև քաղաքական եզրահանգումներ են։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի առաջադրած նոր պայմաններին վերաբերող հարցին, ՔՊ պատգամավորները հորդորեցին լրագրողներին հարցեր տալ ՀՀ վարած քաղաքականության, անելիքների, դիրքորոշման մասին, ոչ թե Ադրբեջանի պահանջների։

«Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ է ասում Ադրբեջանի նախագահը։ Ես կրկնում եմ ևս մեկ անգամ՝ այլևս հղում չանեք Ադրբեջանի նախագահի այս կամ այն հայտարարություններին, չհիմնավորված, ոչ լեգիտիմ, և չգաք, մեզ փորձեք չգցեք մի իրավիճակի մեջ, որ մենք ունենում ենք մի խոսակցությունը, որը չի բխում ՀՀ շահերից և կապ չունի իրականության հետ։ Հարց տվեք՝ ի՞նչ է անում ՀՀ, ինչ պետք է անենք խաղաղության հասնելու համար, ինչ ենք անում դրան հասնելու համար»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված