Լավ եմ արել՝ արգելել եմ, որ դուք ծանոթանաք բանակցվող փաստաթղթին․ Փաշինյանը՝ Արծվիկ Մինասյանին

Ներքին 6 ամիս առաջ - 17:05 02-10-2024
Լավ եմ արել՝ արգելել եմ, որ դուք ծանոթանաք բանակցվող փաստաթղթին․ այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե ինչու է ընդդիմությանն արգելվում ծանոթանալ Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթին։

«Ես իմ անձնական որոշմամբ էդ հնարավորությունը տվել եմ, որ դուք ծանոթանաք էդ թղթերին։ Էդ թղթերին ծանոթացել եք, հետո իրականության հետ կապ չունեցող սոցիալական ցանցերում ինչ-որ գրառումներ արել, Ձեր քաղաքական նպատակներով շահարկել, ես էլ արգելել եմ, լավ եմ արել, որովհետև Դուք գնաք, տեքստը կարդաք, գաք տեքստի մասին հեքիաթներ պատմեք, մենք էլ սենց սուսուփուս նստե՞նք»,- նշեց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․