Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆերիկ բնակավայրում անասնագոմի տանիքը փլուզվել է և ընկել խոշոր եղջերավոր անասունների վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ անասնագոմի տանիքի փլուզման հետևանքով 2 անասուն սատկել է, իսկ մի քանի խոշոր եղջերավոր անասունների գյուղացիները, փրկարարներն ու պարեկները վերամբարձ կռունկով դուրս են բերել անասնագոմից։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում