Ամեն ինչ անում եք, որ ՀՀ-ն սահման չունենա, հիշեցնեմ ՝ 2024 թիվն է, խոսում եք ծովից ծով երկրի մասին․ ՔՊ-ական

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:10 01-10-2024
Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունը ուզում է, որ ՀՀ-ն սահմաններ չունենա: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Իհարկե դա շատ հիանալի երազանք է, ըստ էության ունենանք անծայրածիր երկիր, ծովից ծով Հայաստան, բայց ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ պատգամավորներ եք ՀՀ-ում և հիմա 2024 թիվն է և կոնկրետ աշխարհաքաղաքական զարգացումներ գոյություն ունեն»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը: