Բուհերի վերջին կուրսերի ուսանողներին ՊՆ-ն հրավիրում է կամավոր հիմունքներով պրակտիկա անցնել
copy image url

Բուհերի վերջին կուրսերի ուսանողներին ՊՆ-ն հրավիրում է կամավոր հիմունքներով պրակտիկա անցնել

Ներքին 6 ամիս առաջ - 14:17 01-10-2024
ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների վերջին կուրսերի ուսանողներին հրավիրում է կամավոր հիմունքներով եռամսյա ժամկետով պրակտիկա անցնել՝ իրենց մասնագիտական կրթու­թյանը համապատասխան փորձառություն ձեռք բերելու նպատակով։

«Պրակտիկայի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կունենան աշխա­տանքի անցնելու օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ցանկացողներն իրենց դիմումները և ինքնակենսագրականները կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով»,-նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։