ՀՀ-ն ունի զինատեսակներ, որոնք հինգերորդ սերնդին են պատկանում. ՔՊ-ական պատգամավոր

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 14:08 01-10-2024
ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր ԱԺ-ում նշեց, որ հարցի քննարկմանը հետևող քաղաքացիներին հետաքրքրող առաջին հարցն այն է՝ «ի՞նչ ունենք, մենք արտադրած զենք ունե՞նք, թե՞ ոչ»։

Խաչատրյանը նշեց, որ այդ հարցը առաջանում է նույնիսկ մեր պատգամավորների մոտ և վստահեցրեց, որ Հայաստանն ունի զինատեսակներ, որոնք պատկանում են 5-րդ սերնդին։

«Այո, մենք ունենք հայկական արտադրության զինատեսակներ, այո, մենք ունենք սերիական արտադրության զինատեսակներ, այո, մենք ունենք անգամ 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ»,- նշեց ՔՊ-ականը։

Նրա խոսքով՝ ռազմական արդյունաբերությունը Հայաստանի համար սրընթաց դառնում է տնտեսության, գիտության ու անվտանգության կարևորագույն ոլորտներից մեկը։

«Ռազմարդյունաբերությունը Հայաստանում զարգանում է մեծ թափով՝ անկախ նրանից, թե դրա պատճառով ովքեր վատ կզգան, կամ՝ հակառակը։ Մենք պետք է քիչ խոսենք, բայց օրուգիշեր աշխատենք, ինչը անում ենք»,- ասաց Խաչատրյանը։