Իրանի փոխնախագահը Միշուստինի հետ խոսել է սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին
copy image url

Իրանի փոխնախագահը Միշուստինի հետ խոսել է սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին

Արտաքին 6 ամիս առաջ - 22:52 30-09-2024
Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը խոսել է Իրանի միջազգային սահմանների փոփոխության անթույլատրելիության մասին, պատրաստակամություն հայտնել Մոսկվայի հետ համագործակցել «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Մենք ընդգծում ենք տարածաշրջանային բոլոր ոլորտներում համագործակցությունը մեր բարեկամ Ռուսաստանի Դաշնության հետ ամրապնդելու անհրաժեշտությունը՝ նույնիսկ այնպիսի վիճելի թեմաների շուրջ, ինչպիսին են, օրինակ, Պարսից ծոցում գտնվող իրանական կղզիները, Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը: Մենք ընդգծում ենք, որ սահմանի ցանկացած փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճանապարհ կհարթի ոչ տարածաշրջանային տերությունների կողմից չարաշահումների համար», - ըստ ռուսաստանյան և իրանական լրատվամիջոցների՝ ասել է Արեֆը։

Ռուսաստանի վարչապետը Իրան է ժամանել այսօր, նախատեսվում է նրա հանդիպումը նաև երկրի նախագահի հետ: Վաղը Միշուստինը աշխատանքային այցով կլինի Հայաստանում:

Ամենից շատ դիտված