Վարչապետից պարզաբանում եմ պահանջել ազգությամբ հայերի մուտքը ՀՀ արգելելու անթույլատրելիության առումով
copy image url

Վարչապետից պարզաբանում եմ պահանջել ազգությամբ հայերի մուտքը ՀՀ արգելելու անթույլատրելիության առումով

Ներքին 1 տարի առաջ - 12:47 24-01-2024
«Վարչական դատարանը բավարարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ-ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից։

Վերոնշյալ դեպքով դեռևս 2022թ. օգոստոսի 2-ին գրություն էի ուղարկել ՀՀ վարչապետին՝ հայտնելով իմ մտահոգությունն առ այն, որ Թուրքիայում և Ադրբեջանում ճանաչված լինելով որպես անցանկալի անձ՝ ազգությամբ հայն անցանկալի է համարվում նաև հայրենիքում՝ Հայաստանում՝ այն էլ առանց ներկայացված պարզաբանման մանրակրկիտ փաստարկման։

Մի շարք պարզաբանումներ եմ պահանջել ազգությամբ հայերի մուտքը Հայաստան արգելելու անթույլատրելի տենդենցի առումով, բայց պատշաճ պատասխան չեմ ստացել, ինչպես և ակնկալվում էր։

Ուրախ եմ, որ ի վերջո արդարությունը վերականգնվեց, և վարչական դատարանը բավարարեց հայցը»։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյան։