Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով Նորք Մարաշի 157 դպրոցի մարզադահլիճի անմխիթար վիճակը և մեկ օրվա մեջ իրականացված աշխատանքների արդյունքը։
Տեսանյութին կից նա գրել է․ «Նորք Մարաշի 157 դպրոցի տնօրենի արձագանքը մարզադահլիճը վերանորոգելուց մեկ օր անց»։
Տեսանյութում, դիմելով տնօրենին, ավագանու ընդդիմադիր անդամը ասում է․ Անամո՛թ, դու դեմ ես երեխեքին»։