Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել պահպանել ազգային միասնությունը և չներքաշվել երկրի ներքին կայունությանը վնասող գործողությունների մեջ: Այս մասին Լիբանանի բանակը հայտարարություն է տարածել պաշտոնական կայքէջում:
Նշվում է, որ իսրայելական շարունակական հարձակումներից հետո, որոնք հանգեցրել են «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի ու ավելի քան հազար մարդու զոհվելուն, ի լրումն անցած օրերի հազարավոր վիրավորների, բանակի ղեկավարությունը քաղաքացիներին կոչ է անում պահպանել ազգային միասնությունը, չներքաշվել այնպիսի գործողությունների մեջ, որոնք կարող են վնասել երկրի ներքին կայունությանը: