Շիրակի մարզում բախվել են Mercedes-ը, Infinity-ն, «ՎԱԶ 2107»-ն ու Opel-ը. վերջինի վարորդը լքել է դեպքի վայրը. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Շիրակի մարզում բախվել են Mercedes-ը, Infinity-ն, «ՎԱԶ 2107»-ն ու Opel-ը. վերջինի վարորդը լքել է դեպքի վայրը. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 12:37 29-09-2024
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Հոռոմի խաչմերուկում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Լևոն Ֆ.-ի վարած «Mercedes» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Անդրանիկ Ղ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Լիլիթ Ա.-ի վարած «Infinity» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լիլիթ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, իսկ «Opel»-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, լքել է դեպքի վայրը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Opel-ի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված