Սոցապը մի քանի ամիս է՝ չի վճարում ժամանակավոր կացարանի վարձը․ Արցախից տեղահանված 
copy image url

Սոցապը մի քանի ամիս է՝ չի վճարում ժամանակավոր կացարանի վարձը․ Արցախից տեղահանված 

Ներքին 6 ամիս առաջ - 19:27 28-09-2024
Oragir.News-ը ահազանգ է ստացել Արցախից բռնի տեղահանված Ժորա Հայրապետյանից։

Նրա խոսքով՝ դիմել են Վարչական դատարան, ընդդեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ժամանակավոր կացարանում բնակվելու համար գումարի վճարման պահանջով։

«Դիմել ենք դատարան. հայցը բավարարվել է, պարտավորվել է, որ պիտի վճարի գումարները։ Հիմա այդ վճիռն ուժի մեջ ա մտել, բայց սոցապնախարարությունը գումարներն էլի չի վճարում»,- ասաց նա։

Ըստ նրա՝ միասնական սոցիալական ծառայությունն անընդհատ անհիմն պատճառաբանություններ է ներկայացնում։ «Իրենց դատական բաժնի աշխատողների հետ ենք այդ հարցը քննարկել, ասում են՝ մենք չենք կարող, գումար չունենք։ Անընդհատ ձգձգում են, գումարն էլ կուտակված, նոյեմբերից մինչև ապրիլ ամիսը գումարը կուտակված. տան տերն էլ անընդհատ պահանջում ա մեզնից»։

Մենք վարձով ենք բնակվում, նախարարությունը չի վճարել, բայց մենք մնացել ենք տանը։

Նոյեմբերից մինչև ապրիլը ներառյալ չի վճարել, դատարանը պարտավորեցրել է, որ վճարի գումարը»,-պատմեց նա։

Արցախցու խոսքով՝ իրենք հարկադիրի որոշումն էլ են ստացել։ «Ասում են՝ սպասեք, այս գործընթացը երկար գործընթաց է, մի քանի ամիս տևելու է։

Հեսա մի տարի է դառնում գումարը չենք ստացել։ Գործը վերաբերվում է Իննա Բարսեղյանին, մայրս է, ես լիազոր ներկայացուցիչն եմ»,- եզրափակեց նա։