Այսօր մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք և ուսուցիչ Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Սողոմոնյան, 1869-1935) ծննդյան 155-ամյակն է:
Կոմիտասը 1915 թ. ապրիլի 24-ին ձերբակալված և Չանկըրը աքսորված հայ մտավորականների թվում էր։ Ազդեցիկ գործիչների միջամտությամբ նրան վերադարձրին Կոստանդնուպոլիս։ Այնուամենայնիվ, աքսորի տրավման Կոմիտասին ծանր հոգեբանական տառապանք պատճառեց, ինչը հանգեցրեց հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD): Կոմիտասն իր կյանքի մնացած հատվածն ապրել է Կ.Պոլսի և Փարիզի հոգեբուժական կլինիկաներում։ Վախճանվել է 1935 թ. հոկտեմբերի 22-ին՝ Փարիզի Վիլժյուիֆ հոգեբուժական հիվանդանոցում։ 1936 թ. նրա աճյունը տեղափոխվեց Հայաստանի Երևան քաղաքի հայ մշակութային գործիչների պանթեոն, որը հետագայում կոչվեց Կոմիտասի անունով:
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ի՞նչ գիտեն Կոմիտաաի մասին։
Նշենք, որ հարցված քաղաքացիները տարբեր տարիքային խմբերին էին պատկանում, և հարկ է նշել, որ երիտասարդների մեծամասնությունը Կոմիտասի կենսագրությանը ծանոթ չէր և հրաժարվում էր նրա մասին խոսել։
«Կոմիտասը մեր երաժշտության հիմնադիրն է, իր շնորհիվ շատ հին երգրեր վերածնունդ են ապրել», - ասաց մի կին։
Մանրամասները՝ տեսանյութում։