Արարատի մարզում բախվել են Nissan-ն ու Ford-ը․ վերջինը կողաշրջվել է ու հայտնվել ճանապարհի մեջտեղում․ shamshyan.com
copy image url

Արարատի մարզում բախվել են Nissan-ն ու Ford-ը․ վերջինը կողաշրջվել է ու հայտնվել ճանապարհի մեջտեղում․ shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 20:19 26-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են «Nissan Altima» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Ford Transit»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում