Հայաստանը վաղուց է անցել Թուրքիայի ազդեցության տակ. հարցում

Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:00 26-09-2024
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի ջերմ հանդիպումը հանրային լայն քննարկման և բազմաթիվ քննադատությունների է առարկա է դարձել: Ուշադրության է արժանացել նաև այն, որ հանդիպումը կազմակերպվել է ոչ թե ՄԱԿ-ի այն շենքերում, որտեղ կազմակերպում են նստաշրջանի աշխատանքները, այլ «Թուրքիայի տանը», որտեղ Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը՝ մակագրությամբ։

«Վարչապետ Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին», - ասված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանի ջերմ հանդիպումը էրդողանի հետ նշանակո՞ւմ է, որ ՀՀ-ն անցնում է Թուրքիայի ազդեցության տակ»։

Հարցվածների մի մասը դժվարացավ կամ չուզեցավ պատասխանել հարցին։ Եղան լավատեսական արձագանքներ։

«Հարաբերությունները բոլորի հետ պետք է կարգավորվեն»,- ասաց մի քաղաքացի։

«Ուզում է հարաբերությունները լավացնի, որ Հայաստանը մուտք գործի նաև այլ երկրներ»,- կարծիք հայտնեց մեկ ուրիշը։

Որոշ քաղաքացիներ դրական պտասխանեցին հարցին։

«Ալիևն ու Էրդողանն են Փաշինյանին կարգադրում։ Հեսա սահմանադրության մեջ էլ փոփոխություններ կլինեն նրանց ցուցումով»,- վրդովված ասած անցորդներից մեկը։

«Նրանց հանդիպումը նշանակում է դավադրություն հայ ազգի նկատմամբ»,- նշեց մի տղամարդ։

Նկատենք, որ Փաշինյան-Էրդողան հանդիպման լուսանկարները տպավորություն են թողնում, թե հանդիպումն անցել է ջերմ, փոխըմբռնման մթնոլորտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված