«Թեքեյան» կենտրոնի դահլիճում տեղի է ունենում «ՕՐԵՐ» համաեվրոպական ամսագրի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառումը։
«ՕՐԵՐ»-ը հրատարակվում է 1999 թվականից Պրահայում։
Հրատարակիչը Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոնն է, որի հիմնադիրներն են անվանի լրագրողներ, ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը եւ orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը։
«ՕՐԵՐ»-ը լայնորեն լուսաբանում է եվրոպահայության կարեւոր ձեռնարկներն ու նախագծերը, Հայաստան-Եվրոպական Միություն կապերը, հայ-չեխական հարաբերությունները, հայ մշակույթի գործիչների, մարզիկների, գործարարների հաջողությունները։