Երևանում 80-ամյա վարորդը օղիով բարձված բեռնատարով հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա․ shamshyan.com
copy image url

Երևանում 80-ամյա վարորդը օղիով բարձված բեռնատարով հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա․ shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 11:18 25-09-2024
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 80-ամյա Իաշվիլի Ջեմալին իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի համընթաց գոտիները իրարից բաժանող բետոնե արգելապատնեշին և դրանց վրայով մոտ 25 մետր առաջ ընթացել։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Բեռնատարը բարձված է եղել օղիով, որը Արմավիրից տեղափոխվում էր Վրաստանի Հանրապետություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված