Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում երկկողմ հանդիպում կանցկացնեն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Հանդիպումը տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում, որին մասնակցելու համար ԱՄՆ-ում են և՛ Փաշինյանը, և՛ Էրդողանը։
Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է՝ ի՞նչ ակնկալիք ունեն Փաշինյան-Էրդողան հանդիպումից։
«Ոչ մի բան, ի շահ Հայաստանի ոչ մի բան չեն քննարկի»,- ասաց մի տղամարդ։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ սա հերթական կապիկությունն է, և Նիկոլ Փաշինյանից ոչ մի ակնկալիք չունեն։
Մանրամասները՝ տեսանյութում։