Գողություն՝ Նիկոլի ստորագրությամբ․ Զովունիում նորակառույց գործարանը քանդել են․ բնակիչ
copy image url

Գողություն՝ Նիկոլի ստորագրությամբ․ Զովունիում նորակառույց գործարանը քանդել են․ բնակիչ

Ներքին 6 ամիս առաջ - 16:50 23-09-2024
Չնայած կառավարության որոշման դեմ բողոքի ակցիային ու հանրային դժգոհություններին, Զովունիում գործարանի նորակառույց մասնաշենքն ամբողջությամբ քանդել են։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում նշեց «Ունիվերսալ» ՍՊԸ-ի հիմնադիր Սամվել Թորոսյանը։

Նրա խոսքով՝ կառավարությունից ոչ ոք իրեն չի ընդունել, փոխարենը՝ խնդիրը ներկայացնելու համար իրեն ուղարկել են Կոտայքի մարզպետարան։

«Ինձ ուղարկեցին Կոտայքի մարզպետի մոտ։ Գնացի իր մոտ, ու արդեն, երևի՝ մի 20 օրից ավելի անցել է, ոչ մի լուր չունենք, երևի՝ էլի ցույց անենք։

Կառավարությունից երևի իրեն են հանձնարարել, որ խոսի մեզ հետ, բայց դե ոչ մի բան էլ չեն անելու։ Լավագույն դեպքում, կարծում եմ՝ կասեն՝ դիմեք դատարան։

Մարզպետի մոտ ուղարկել էին, որպեսզի իրավիճակը հասկանան։ Մարզպետն ինձ ասաց, որ իրեն հանձնարարել են, որ հասկանա՝ ինչ է կատարվում ու զեկուցի։ Ես իրեն թղթեր տվեցի, ինչ-որ բաներ բացատրեցի, ու մինչև հիմա ոչ մի լուր չկա»,- ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ գործարանը քանդելու ժամանակ ոստիկանական ուժեր են եկել և պաշտպանել քանդողներին, իսկ իրենց վրա ևս մեկ քրեական գործ են հարուցել աշխատանքներին խանգարելու մեղադրանքով։

«Մի քիչ էլ կսպասենք, եթե արձագանք չեղավ, նորից պետք է գանք Կառավարություն։ Կարծում եմ՝ իրենք մեզ ասելու են՝ գնացեք դիմեք դատարան։ Ու դրանով իրենց ձեռքերը լվալու են։

Ես այն ժամանակ մտածում էի, որ վարչապետը տեղյակ չի։ Որ իրեն տեղեկացնեմ՝ ինչ է կատարվում, արդարությունը կվերականգնվի։ Բայց դե բոլոր գործարքներն ինքն է ստորագրել, ո՞նց կարող ա տեղյակ չլիներ։ Հիմա էլ հո տեղյակ ա։ Բա ինչու՞ չի հետաքրքրվում»,- նշեց նա։

Ըստ Թորոսյանի՝«Մագնոլիա կոմֆորտ» ՍՊԸ-ն է այդ գործերով զբաղվում։ Քանդման գործընթացը կազմակերպել է ընկերության տնօրեն Արա Ավետիսյանը։

«Ժողովուրդն է ասում, որ Նիկոլի հետ նստած ընկերոջ՝ Աբոյի, համար է։ Հիմա, թե այդ Աբոն ինչքանով կապ ունի այդ ընկերության հետ, ես տեղյակ չեմ։ Ժողովրդի խոսակցություններ են, որոնք սուտ չեն, քանի որ կոնկրետ այդ թաղամասի հողամաս է՝ Նիկոլը ստորագրել է, ու գողացել են ժողովրդից չնչին գնով, նիսյայով։ Էդ ու՞մ համար տենց բան կանեն։ Մենակ իրենք իրենց համար։ Նենց որ՝ ժողովուրդը սուտ չի դրել այդ թաղամասի անունը «Նիկոլի թաղամաս»»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին