Շիրակի մարզում Mercedes-ը հայտնվել է դաշտում. վարորդի կինն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց.  shamshyan.com
copy image url

Շիրակի մարզում Mercedes-ը հայտնվել է դաշտում. վարորդի կինն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Ներքին 6 ամիս առաջ - 15:40 22-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Տարոն Պողոսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ Շիրակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բախվել քարերին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 32-ամյա Գայանե Ա.-ն, 10-ամյա Սվետլանա Պ.-ն և 8-ամյա Նարե Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գայանե Ա.-ն՝ Գյումրու բժշկական կենտրոն, իսկ երեխաները՝ Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ովքեր էլ իրենց ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Հիվանդանոցներից էլ հայտնել են, որ վիրավորների կյանքի վտանգ չի սպառնում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու երեխաներն են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում