Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի (2:2) խաղաց ուկրաինացիների հետ։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667) սևերով ոչ ոքի խաղաց Անդրեյ Վոլոկիտինի (2660) հետ։ Շանթ Սարգսյանը (2649) սպիտակներով միավորը կիսեց Ռուսլան Պոնոմարյովի (2654) հետ։
Գաբրիել Սարգսյանը (2646) սևերով պարտվեց Անտոն Կորոբովին (2650)։ Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) սպիտակներով հաղթեց Վլադիմիր Օնիշչուկին (2610):