Մարտիրոսյանը ոչ–ոքի խաղաց Կարլսենի հետ. առաջատարը Արոնյանն է
copy image url

Մարտիրոսյանը ոչ–ոքի խաղաց Կարլսենի հետ. առաջատարը Արոնյանն է

Սպորտ 3 տարի առաջ - 19:53 30-12-2021
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով ոչ–ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ Ոչ–ոքի գրանցվեց 65-րդ քայլում։ Հայկ Մ. Մարտիրոսյանն ու Մագնուս Կարլսենը վաստակել են 10-ական միավոր և բաժանում են 3-8-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը Լևոն Արոնյանն է՝ 11,5 միավոր։ Երկրորդ տեղում հայտնված ռուսաստանցի Դանիիլ Դուբովն ունի 10,5 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է 7 տուր։ Հիշեցնենք, որ Լեհաստանի մայրաքաղաքում ընթացող շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Պետրոսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը: Շախմատի աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը 1 միլիոն դոլար է:

Ամենից շատ դիտված