Այսօր «Որդիների կանչ» ՀԿ-ի նախաձեռնությամբ հերոսածին ծնողները հավաքվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում և պատրաստվում են գիշերել այստեղ։ Նրանք նպատակ ունեն խոչընդոտելու, որ վարչապես Նիկոլ Փաշինյանը մոտենա իրենց որդիների շիրիմներին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը ևս հերոսների ծնողները դիմավորել էին «Եռաբլուրում» ու Փաշինյանի այցով պայմանավորված՝ բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվել։