Քննարկում՝ Պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ
copy image url

Քննարկում՝ Պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ

Ներքին 7 ամիս առաջ - 10:13 20-09-2024
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ միջազգային գործընկերների հետ տեղի է ունեցել հերթական հանդիպումը-քննարկումը՝ Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտներին վերաբերվող բարեփոխումների ընթացքի շուրջ:

Նախարարի տեղակալը ողջունեց գործընկերներին, շնորհակալություն հայտնեց հրավերին արձագանքելու և ներկա գտվելու համար: Նա շեշտեց, որ հանդիպմանը գտնվում են միջազգային այն գործընկերները, որոնց հետ Քրեակատարողական և Պրոբացիայի ոլորտներում արդեն իսկ առկա են ձևավորված արդյունավետ ծրագրեր և համագործակցություն և հույս հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական:

Բալյանն ընդգծեց , որ համագործակցության արդյունքներն ակներև են: ՄԱԿ-ի և կայուն զարգացման բաժնի պետ Դավիթ Մանուկյանը նշեց, որ չնայած, ՀՀ կառավարությունը վճռական է տրամադրված ոլորտի բարեփոխումների հարցում, սակայն համագործակցությունը միջազգային գործընկերների հետ առավել հեռանկարային են դարձնում այն:

Համագործակցության շրջանակներում Հայաստանում են ՄԱԿ թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործընկերներ Ֆիլիպ Մայսները և Վեռա Տկաչենկոն՝ քրեակատարողական և բանտային բարեփոխումների ոլորտում կարիքների գնահատման առաքելություն իրականացնելու համար:

Նախարարի տեղակալը նշեց, որ ներկայումս ընթացող դատաիրավական բարեփոխումների համատեքստում առանձնահատուկ նշանակություն է տրվում այս ոլորտներին, պատիժ կրող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, ինչպես նաև նրանց համար երաշխիքների ստեղծմանը։ Եվ այս գործում քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների շրջանակում կարիքների գնահատման առաքելությունը եկել է օգնելու ոլորտի ձեռքբերումները, ընթացիկ ծրագրերը և հանդիպող խոչընդոտները վերհանելու և գնահատելու համար: Նման գնահատումներն ու դիտարկումներն էլ հետագայում հիմք կհանդիսանան միջազգային գործընկերությունը հասցեական ուղղություններով զարգացնելու, նոր համագործակցություններ ձևավորելու և էլ ավելի լավ արդյունքներ գրանցելու հարցում:

Միջազգային գործընկերներ Ֆ. Մայսները և Վ.Տկաչենկոն ներկայացրեցին գործընկերության առաքելությունը և նպատակները՝ նշելով քրեական ենթամշակույթի դեմ պայքարի կարևորությունն, ինչպես նաև անցումը պատժողական քաղաքականությունից դեպի վերականգնողական քաղաքականություն:

Գործընկերների կողմից ընդգծվեց նաև համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը՝ որպես նոր ռազմավարության մշակման հիմք: Հանդիպումն ավարտվեց հարցուպատասխան ձևաչափով:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում