Կյանքի են կոչվում երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր․ Տիգրան Ավինյան
copy image url

Կյանքի են կոչվում երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր․ Տիգրան Ավինյան

Ներքին 7 ամիս առաջ - 23:11 19-09-2024
Քաղաքը երևանցիների համար ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու նպատակով, մենք շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նորք-Մարաշ վարչական շրջանը Կենտրոնին կապող այլընտրանքային նոր ճանապարհ կունենա, որն էականորեն կբեռնաթափի Արմենակյան փողոցը: 1.4 կմ երկարությամբ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը:

2024թ. մենք մոտավորապես 40%-ով ավելացրել ենք Երևան քաղաքի եկամուտները և այդ գումարներն ուղղվելու են նման ենթակառուցվածքների զարգացմանը»,- հայտնել է քաղաքապետը: