«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա  ծննդկանի երեխան մահացած է ծնվել. shamshyan.com
copy image url

«Վայոց ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 22:33 19-09-2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 14-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ սեպտեմբերի 13-ին նշված բժշկական կենտրոնում ծննդաբերության նպատակով նույն օրը իրենց է դիմել մի ծննդկան։

Պարզվել է, որ ծննդաբերության ընթացքում «պորտալարի արտաանկման» պատճառով երեխան մահացած է ծնվել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծննդկանը Վայոց ձորի մարզի բնակիչ 32-ամյա Ծ. Վ.-ն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի