«Հայաստանի թրքահպատակ իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի լեգիտիմացնեն Ալիևի կողմից ցեղասպան գործողություններն Արցախում,«Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այս իշխանությունները սրբապղծության մի նոր փուլ են սկսել. «Երբ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեր երկրի դժբախտությունների պատճառը այդ հայրենասիրության մոդելն է, ինքը շատ ուղիղ վիրավորում էր նաև Եռաբլուրում գտնվող մեր նահատակներին, ովքեր իրենց հայրենասիրությունից, պատասխանտվությունից, հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումից պայքարել են հայրենիքի համար։
Այս մարդը ջնջում է ամեն ինչ, ոչնչանում է ամեն ինչ, սրբապիղծ գործունեությամբ է զբաղվում, թշնամական քարոզչություն է իրականացնում մեր երկրում։ Ու հաճախ այս ամեն ինչ բերում, կապում է նրան, որ ամեն շեշտադրումը պետք է դրվի հայ քաղաքացու բարօրության, ապրուստի. երջանկության վրա։ Ու երբ որ ինքը սրանք հակադրության մեջ է բերում՝ չհասկանալով, որ եթե չունես անվտանգություն, չես կարող լինել բարեկեցիկ, երջանիկ կյանք, ապրելու ես ստրկաբար։ Իր ձգտումը հենց դա է։ Անընդհատ պատմական-իրական Հայաստան, մարդկանց երջանկություն, բարօրություն, անվտանգություն... Ըստ էության ինչ է ասել՝ եթե ուզում եք ապրել բարեկեցիկ, դրա համար պետք չի լինել հայրենասեր»։