ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 26 հարց, որից չի զեկուցվում 23-ը:
Որպես կանոն՝ նախքան չզեկուցվող և զեկուցվող հարցերի փաթեթներին անդրադառնալը Փաշինյանը նիստի մեկնարկին անդրադառնում է կարևոր նշանակություն ունեցող իրադարձություններին, ինչպես օրինակ Արցախի բլոկադայի օրերին Փաշինյանը ներկայացնում էր օպերատիվ իրավիճակը։
Այսօր, սակայն, Արցախի լիակատար բեռնաթափումից և կորստից ուղիղ մե տարի անց կառավարության ղեկավարը ոչ մի բառ չասաց այդ մասին։ Նիստի մասնակիցներին ողջունելուց հետո անմիջապես անցավ հարցերի քննարկմանը։