Իրար շալակ ելած՝ մի կերպ տուն ենք հասնում․ Ավանում տրանսպորտը կատաստրոֆիկ վիճակում է

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 20:49 18-09-2024
Ավան թաղամասի բնակիչները տևական ժամանակ է, ինչ բողոքում են տրանսպորտի վիճակից։

Բնակիչների խոսքով՝ դեպի Մասիվ բարձրացող ավտոբուսը մեկն է, ինչը բազում խնդիրներ է առաջացնում, օրինակ՝ այնքան մարդաշատ է լինում ավտոբուսը, որ չի կանգնում կանգառում, կամ մարդիկ մեկ ժամ ստիպավծ են լինում սպասել հաջորդ եկողին։

«Առաջ Մասիվ գնացող երկու ավտոբուս էր աշխատում, և անհամեմատաբար ավելի կայուն էր վիճակը։ Հիմա պետք է մեկ ժամ էլ շուտ դուրս գանք, որ հանկարծ մեկը չկանգնի, սպասենք հաջորդին։ Վարորդներն էլ մեղք չունեն։ Կառավարությունն է մեղավոր, որ Ավանին բոլոր հարցերով աչքաթող է արել։ Ակնկալում ենք, որ գոնե մի քանի ավտոբուս էլ ավելացնեն։ Իրար շալակ ելած՝ մի կերպ տուն ենք հասնում»,-ասաց բնակիչներից մեկը։

Բնակիչներից մեկն էլ հավելեց, որ ոչ միայն Մասիվ գնացող, այլև դեպի Կենտրոն գնացող ավտոբուսները քիչ են և հետևաբար ուշ-ուշ են աշխատում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին