Ադրբեջանից գազ ներկրելու տարբերակը չի կարելի բացառել. Փաշինյան

Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 13:08 18-09-2024
Ռուսաստանից ու Իրանից ներկրում ենք գազ, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում կարող է Հայաստանը գազ ներկրել նաև Ադրբեջանից: Այս մասին, այսօր Համաշխարհային հայկական գագաթաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում դեպի Նախիջևան կամ դեպի Թուրքիա, այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ աշխարհում էներգետիկ անկախություն չկա. «Չկա մի երկիր, որ էներգետիկ անկախ է: Խոսք կարող է լինել միայն էներգետիկ դիվերսիֆիկացման մասին»,-ասաց վարչապետը: