Նոր նախագիծը լուծելու է կենդանիների պահման պայմանների խնդիրը․ Տիգրան Ավինյան
copy image url

Նոր նախագիծը լուծելու է կենդանիների պահման պայմանների խնդիրը․ Տիգրան Ավինյան

Ներքին 7 ամիս առաջ - 19:36 17-09-2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջերում գրել է․

«2023թ.-ից մենք ունենք Երևանի կենդանաբանական այգու զարգացման նոր ծրագիր, որն, առաջին հերթին, լուծելու է կենդանիների պահպանման պայմանների խնդիրը:

Ըստ նախագծի՝ կառուցվում են նոր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան ազատավանդակներ, ճեմուղիներ, կձևավորվի կանաչապատ և հարմարավետ միջավայր, կարդիականացվեն ենթակառուցվածքները, կընդլայնվի այգու տարածքը:

Կենդանաբանական այգու նոր ծրագրի հիմքում՝ կենդանիներին իրապես ազատ պայմաններում ապրելու հնարավորություն ստեղծելն է»,- գրել է քաղաքապետը։

Ամենից շատ դիտված