Արարատի մարզում բախվել են Toyota-ն ու մոտ 45 երեխա տեղափոխող ավտոբուսը. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում բախվել են Toyota-ն ու մոտ 45 երեխա տեղափոխող ավտոբուսը. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 20:57 16-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում՝ Վեդի խոշորացված համայնքի Խոր վիրապի խաչմերուկում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 53-ամյա Կարեն Պետրոսյանի վարած «Setra» մակնիշի ավտոբուսն ու Երևանի բնակիչ 38-ամյա Հակոբ Պետրոսյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Պետրոսյանի ուղևոր՝ Հոլանդիայի քաղաքացի 55-ամյա Ջուլիետա Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսում եղել են մոտ 45 անչափահասներ, բարեբախտաբար, նրանք չեն տուժել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում