Երիտասարդ ամուսիններն անհանդուրժող են, մի բան է լինում՝ գնում են հոր տուն. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 11:10 16-09-2024

Անի Ներկարարյան

Լրագրող

2024 թվականի առաջին կիսամյակին Հայաստանում գրանցվել է 2020 ամուսնալուծություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.3%-ով ավելի է:

Ըստ վերլուծությունների բաժանումների պատճառը վերջին տարիներին վատ սովորություններն են՝ խաղամոլությունը, դավաճանություն, բռնի ուժի գործադրումը և այլն։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ըստ իրենց՝ ինչո՞ւ են ամուսնալուծությունները շատացել։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ երիտասարդներն անհանդուրժող են դարձել, պատճառներից մեկը դա է։

«Ամուսնացող մարդը պետք է հասուն լինի, այնքան, որ կասկանա իր կատարած ընտրությունը, որ կարողանա պահել, պահպանել, ինչ-որ մանրուքներ չխոչընդոտեն բւ չխաթարեն ընտանեկան կյանքը»,- նշեց մի քաղաքացի։

Մի տարեց կին էլ խոսելով երիտասարդների մասի ասաց. «Առաջ համբերում էին, ամեն ինչ տանում էին կանայք, հիմա չէ, հիմա՝ զարգացած են։ Մի բան է լինում, ասում են՝ հոպ, գնում ենք մեր հոր տուն…»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված