Ադրբեջանի պատասխանատվությունն է՝ ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
copy image url

Ադրբեջանի պատասխանատվությունն է՝ ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ներքին 7 ամիս առաջ - 10:35 16-09-2024
«Ֆրանսիան միշտ ձեր կողքին է, Ֆրանսիայում քիչ թեմաներ կան, որոնց դեպքում բոլոր քաղաքական ուղղությունները համաձայն են, Հայաստանը դրանցից մեկն է», - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցից հետո հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

Նա տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ խոսել են տարածաշրջանային իրավիճակից, նշեց՝ Ֆրանսիան աջակցում է հնարավորինս արագ ստորագրումը մի պայմանագրի, որ արդար և կայուն խաղաղություն կհաստատի՝ հարգելով երկու երկրների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը։

«Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և համագործակցության մի շրջան, որը նաև Հայաստանին առևտրի զարգացման և բարգավաճման հնարավորություն կտա։ Հայաստանը ցանկանում է խաղաղություն, ֆրանսիան, միջազգային հանրությունը ցանկանում են խաղաղություն։ Ադրբեջանը շուտով կհյուրընկալի COP29, նրա պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP29-ը»,- ասաց նա։

Սեժուրնեն հայտնեց՝ Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին նաև եվրոպական հարթակներում, դիտորդական առաքելությունը պետք է շարունակվի։

Ամենից շատ դիտված