Հայիթիում բենզատարի պայթյունի հետևանքով 24 զոհ կա, հայտնել են տեղի իշխանությունները, տեղեկացնում է BBC-ն։
Նշվում է, որ Հայիթիի վարչապետ Հարրի Քովիլը հայտնել է, որ ևս տասնյակ մարդիկ ծանր վնասվածքներ են ստացել։ Նրանցից ոմանք մարմնի 80 տոկոս այրվածքներ ունեն:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Միրագոան կոմունայի մոտ՝ մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից մոտ 100 կիլոմետր դեպի արևմուտք։ Բենզատարը բախվել է մեկ այլ մեքենայի, և վառելիքը սկսել է հոսել ճանապարհի վրա։ Պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ մարդիկ շտապում էին հավաքել թափված վառելիքը։