Դդմաշեն գյուղում գործող գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. կա զոհ. shamshyan.com 
copy image url

Դդմաշեն գյուղում գործող գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է. կա զոհ. shamshyan.com 

Ներքին 3 ամիս առաջ - 12:19 27-12-2024
Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դդմաշեն վարչական բնակավայրի տարածքում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել և կա զոհ:

Տեղում պարզվել է, որ լիցքավորելիս «UAZ» (վիլիս) մակնիշի ավտոեմեքենան լիցքավորելիս պայթել է և ոստիկաններն ու պարեկները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են կնոջ մարմին:

Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերության ներկայացուցիչները:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ֆոտոշարք