Լոռու մարզում Mitsubishi-ն, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ shamshyan.com
copy image url

Լոռու մարզում Mitsubishi-ն, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 17:42 15-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Նիկոլայ Ս․-ն իր վարած «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենայով Սվեռլով-Պրիվոլնոյե ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիկոլայ Ս․-ն և նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 06։00-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգով հայտնել են, որ Կարեն Մ․-ն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում