Սխալ են գրել էն միության անունը, որին անդամակցելու համար օրենքի նախագիծ են գրել․ Վարազդատ Հարությունյան
copy image url

Սխալ են գրել էն միության անունը, որին անդամակցելու համար օրենքի նախագիծ են գրել․ Վարազդատ Հարությունյան

Ներքին 7 ամիս առաջ - 10:36 15-09-2024
Իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է․ «բաքվում ֆորմուլա 1-ի գրան պրի են անում, Ուիլ Սմիթին են բերել երգացնում, նոյեմբերին էլ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնֆերանսն են հյուրընկալելու, իսկ մենք անձրևաջրերի մեջ նստած Սնուփ Դոգի չեղած համերգին ու մետրոյի նոր կայարանին ենք սպասում դեռ...

Որոշել էի ոչ մի քաղաքական փոսթ չանել, էն էլ Էս մտքերով քնեցի, արթնացա ու իմացա, որ էն քաղաքացիական նախաձեռնությամբ Եվրամիությանն անդամակցելու օրենքի նախագծի մեջ էդ միության անունն ամբողջ տեքստում սխալ են գրել:

Բլյաձ 50 քաղաքական գործիչ, իրավաբան, արդարադատության նախկին նախարար, նախկին վարչապետ, քաղաքագիտության դոկտոր հավաքվել ու սխալ են գրել էն միության անունը, որին անդամակցելու համար օրենքի նախագիծ են գրել ու պատրաստվում են 50 հազար ստորագրություն հավաքել»:

Ձեզ գուցե հետաքրքրի