Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 4-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Վիետնամի թիմին։
3-րդ և 4-րդ խաղատախտակին հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը (2393) և Աննա Սարգսյանը (2364)։
Առաջին համար Լիլիթ Մկրտչյանը (2366) խաղաց ոչ ոքի։
Մարիամ Մկրտչյանի (2328) պարտիան դեռ չի ավարտվել։
Առաջին 3 տուրերում հայ շախմատիստուհիները պարտության են մատնել Տրինիդադ և Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0) և Հունգարիայի 2-րդ թիմին (3:1)։
Օլիմպիադայում մինչև սեպտեմբերի 22-ը կանցկացվի 11 մրցափուլ։