Ազատի ջրամբարի ճանապարհին բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. վերջինը գլխիվայր շրջվել է․ վիրավորներից մեկը երեխա է․ shamshyan.com
copy image url

Ազատի ջրամբարի ճանապարհին բախվել են Toyota-ն ու Mercedes-ը. վերջինը գլխիվայր շրջվել է․ վիրավորներից մեկը երեխա է․ shamshyan.com

Ներքին 7 ամիս առաջ - 20:47 14-09-2024
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Կոտայքի մարզից դեպի Արարատի մարզ տանող ճանապարհահատվածում՝ Ազատի ջրամբարի մոտ բախվել են «Mercedes» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է, 3 հոգի էլ, որոնցից մեկը անչափահաս է, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և Գառնիի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված