Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 6-րդ տուրում գավաթակիր «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց Պրեմիեր լիգայի նորեկ «Գանձասարին»։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։
16-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց արգենտինացի հարձակվող Ալեքսիս Ռոդրիգեսը: 33-րդ րոպեին աչքի ընկավ կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը։ 63-րդ րոպեին հաշիվը 3:0 դարձրեց գանացի հարձակվող Էրիկ Օկանսին։
Առաջին խաղակեսում «Գանձասարը» երկու անգամ ստացավ 11-մետրանոցի իրավունք։ 11-րդ րոպեին կիսապաշտպան Սարգիս Շահինյանի հարվածից հետո սեյվ կատարեց ուկրաինացի դարպասապահ Դանիլո Կուչերը։ Առաջին խաղակեսի ավելացված 8-րդ րոպեին ուղղահայաց դարպասաձողին հարվածեց կամերունցի կիսապաշտպան Բերտրան Մանին։
«Արարատ-Արմենիան» 4 խաղից հետո 9 միավորով չորրորդն է, «Գանձասարը» 4 խաղում նույնքան պարտություն է կրել եւ վերջինն է։