Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի
copy image url

Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի

Ներքին 7 ամիս առաջ - 20:18 13-09-2024
Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 128 է։

Հիշեցնենք, որ «Արևմտյան Նեղոս»-ը փոխանցվում է մոծակների միջոցով, մարդուց մարդուն չի փոխանցվում, բայց կարող է փոխանցվել արյան փոխներարկման, օրգանների փոխպատվաստման միջոցով և մորից երեխային ճանապարհով։

Ռիսկի խմբում են՝ տարեցները, սիրտ-անոթային համակարգի, ուռուցքային հիվանդություններ, շաքարային դիաբետ, քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք:

Ամենից շատ դիտված