Միանալով Միջազգային քրեական դատարանին՝ Հայաստանը ձեռք է բերել պաշտպանության նոր համակարգ. Օկամպո
copy image url

Միանալով Միջազգային քրեական դատարանին՝ Հայաստանը ձեռք է բերել պաշտպանության նոր համակարգ. Օկամպո

Ներքին 7 ամիս առաջ - 19:14 13-09-2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գիտակցում է, որ հարձակվելով Հայաստանի դեմ՝ կարող է արժանանալ Միջազգային Քրեական դատարանի մեղադրանքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն այս մասին շեշտեց մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կարող է անել այս պարագայում միջազգային իրավունքը և միջազգային հանրությունը։

«Միանալով Միջազգային քրեական դատարանին՝ Հայաստանը ձեռք է բերել պաշտպանության նոր համակարգ, և մենք կցանկանայինք հասկանալ, թե ինչպե՞ս ենք այն օգտագործելու՝ պաշտպանելու համար Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի իրավունքները», - իր խոսքում ընդգծեց Մորենո Օկամպոն։